Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 831 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 4 762 անձի մոտ, ապաքինվել է 3 953 հիվանդ։

Երեկ, հոկտեմբերի 25-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 942 դեպք, ապաքինվել է 4 650 վարակված, մահացել է 46 մարդ: