Վերջին 24 ժամվա ընթացքում ՈՒկրաինայում կորոնավիրուս է հաստատվել 666 մարդու մոտ, այստեղից 52-ը երեխա է, իսկ 63-ը բուժաշխատող
Վերջին 24 ժամվա ընթացքում ՈՒկրաինայում կորոնավիրուս է հաստատվել 666 մարդու մոտ, այստեղից 52-ը երեխա է, իսկ 63-ը բուժաշխատող

Վերջին 24 ժամվա ընթացքում ՈՒկրաինայում կորոնավիրուս է հաստատվել 666 մարդու մոտ, 11 հիվանդ մահացել է: Համապատասխան տվյալները ուկրաինական մամուլը տարածում է հենվելով երկրի առողջապահության նախարարությանը:

Ինչպես Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում հաստատված դեպքերից 52-ը երեխա է, իսկ 63-ը բուժաշխատող: Հիվանդանոց է տեղափոխվել 172 վարակված:

Կորոնավիրուսի տարածումից ի վեր ՈՒկրաինայում գրանցված դեպքերի քանակը կազմում է 32 476, այստեղից 2 402 երեխա և 5 600 բժիշկ: Ապաքինվածների քանակը կազմում է 14 528, որոնցից 275-ը ապաքինվել են վերջին 24 ժամում: Ընդհանուր առմամբ մահացել է 912 մարդ: