Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում «կովիդ 19» է հաստատվել 28 948 մարդու մոտ, մահացել է 511 վարակված
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում «կովիդ 19» է հաստատվել 28 948 մարդու մոտ, մահացել է 511 վարակված

Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 511 մարդ, իսկ վարակը հաստատվել է 28 948 մարդու մոտ:

Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության հատուկ կայքում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, դեկտեմբերի 20-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, երկրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 2 միլիոն 848 հազար դեպք, այդ թվում ապաքինվածների թիվը գերազանցում է 2 միլիոն 275 հազարը:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակից մահացել է 50 858 պացիենտ: