Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական տանկերը մտել են Ղազա քաղաքի մի քանի շրջաններ
Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական տանկերը մտել են Ղազա քաղաքի մի քանի շրջաններ

Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական տանկերը մտել են Ղազա քաղաքի մի քանի շրջաններ։

Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, հեռուստաընկերության լրագրողները, որոնք այժմ գտնվում են Ղազայի հատվածում, հաղորդում են ծանր հրետակոծությունների և պայթյունների մասին։

Նրանց խոսքով՝ աշխարհագրական դիրքի պատկերները ցույց են տալիս, որ իսրայելական տանկերը ներկայումս գտնվում են Ղազա քաղաքից արևմուտք գտնվող Ալ-Շատի փախստականների ճամբարի տարածքում։

Բացի այդ, Ղազայում մնացած պատանդների ընտանիքները նշում են, որ գործողությունը նրանց ավելի մեծ վտանգի տակ է դնում։ Նրանց խոսքով՝ մինչև 20 պատանդ, հավանաբար, դեռ կենդանի են և կարող են մահանալ իսրայելական գործողության ընթացքում։

Տեղեկատվության համար՝ սեպտեմբերի սկզբին իսրայելական զինվորականները հրամայել են Ղազա քաղաքի բնակիչներին և ներքին տեղահանված անձանց լքել քաղաքը և տեղափոխվել հատվածի հարավային մասը։ Այդ ժամանակ քաղաքում գտնվում էր մոտ մեկ միլիոն մարդ։ Իսրայելի զինվորականները երեքշաբթի օրը The Times-ին հայտնել են, որ այդ ժամանակվանից ի վեր Ղազան լքել է 640,000 մարդ։ Իսրայելի կառավարությունը հայտարարում է, որ իրենց նպատակը Համասի լիակատար ոչնչացումն է։