Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացել է 117 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացել է 117 մարդ: Այս մասին հայտնում է Իրանի առողջապահության նախարարությունը:
Ըստ Իրանի իշխանության պաշտոնական տվյալների, երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 2 757 մարդ: Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռեզա Մալեքզադեի խոսքով, Կումի, Գիլանի, Մազանդարանի և Մարկազի նահանգներում կորոնավիրուսիը դեպքերը նվազել են: Իրանի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ երկիրը կարող է երեք շաբաթվա ընթացքում շտկել իրավիճակը, եթե բնակչությունը հաշվի առնի խորհուրդները, հակառակ դեպքում վիրուսի տարածումը կշարունակվի մինչև ուշ գարուն: