Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 1 328 մարդու մոտ, ապաքինվել է 1 133 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 1 328 մարդու մոտ: Դրա հետ մեկտեղ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում վարակից ապաքինվել է 1 133 պացիենտ:
Այս մասին տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներին:
Գերատեսչության հաղորդմամբ, 22 պացիենտի մահվան պատճառը հանդիսացել է «կովիդ 19», իսկ 7 վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը:
Նոյեմբերի 3-ի տվյալներով, համավարակի տարածումից առ այսօր, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 94 776 դեպք, այդ թվում ապաքինվել է 57 599 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1 413 մարդ, ևս 383 կովիդ վարակված մահացել է այլ հիվանդության պատճառով: