Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ

18:17, 18.05.2025

Գազայում վերսկսված լայնածավալ ռազմական գործողության շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ։

Ղազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են։

Ընդհանուր առմամբ, Գազայում հինգշաբթի օրը վերսկսված գործողությունից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 350-ը։

Դոհայում այս պահին ընթանում է Իսրայելի և Համասի միջև հրադադարի շուրջ բանակցությունների նոր փուլը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդմամբ՝ Դոհայում Իսրայելի և Համասի միջև անուղղակի բանակցությունները ներառում են պատերազմի դադարեցման առաջարկի, ինչպես նաև հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի քննարկում։ Հայտարարության մեջ ասվում է, որ պատերազմի ավարտը պետք է ներառի Գազայի հատվածի ապառազմականացումը, ինչպես նաև Համասի զինյալների դուրսբերումը տարածքից։

Նմանատիպ