Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 12 498 մարդ, մահացել է 221 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 12 498 նոր դեպք, մահացել է 221 պացիենտ: Համապատասխան տվյալները հրապարակում են ուկրաինական լրատվամիջոցները, հիմնվելով առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովի վրա:
Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 10 023 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում վարակվածների թվում կա 586 երեխա և 646 բուժաշխատող:
Համավարակի սկզբից Ուկրաինայում հաստատվել է «կովիդ 19»-ի 745 123 դեպք, այստեղից ապաքինվել է 355 172 հիվանդ, մահացել է 12 548 պացիենտ: