Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 917 դեպք, մահացել է 19 մարդ
Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 917 դեպք: Դրանով երկրում վարակակիրների թիվը հասել է 42 982-ի:
Վարակից արդեն ապաքինվել է մոտ 19 հազար մարդ:
Ինչ վերաբերում է մահվան ելքին, ապա ՈՒկրաինայում նոր կորոնավիրուսից մահացել է 1129 մարդ: