Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում արձանագրվել է ռեկորդային՝ 5 397 նորդ դեպք, մահացել է 93 պացիենտ
ՈՒկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման և մահվան ռեկորդային քանակ: Համապատասխան տվյալները հրապարակում է երկրի առողջապահության գերատեսչությունը:
Պաշտոնական տվյալներով, անցած մեկ օրում ՈՒկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 397 մարդ, մահացել է 93 պացիենտ, ապաքինվել է 2 263 պացիենտ:
Համավարակի սկսվելուց ի վեր, ՈՒկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսի 244 734 դեպք: Մահացել է 4 690 մարդ, ապաքինվել է 108 233 պացիենտ: