Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 551 դեպք
Վերջին 24 ժամում ՈՒկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 551 դեպք: Վարակից մահացել է 45 պացիենտ: Համապատասխան տվյալները տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Սեպտեմբերի 9-ի տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ գրանցված է «կովիդ 19»-ով վարակման 143 030 դեպք: Համավարակից ՈՒկրաինայում մահացել է 2 979 մարդ:
Ապաքինվել է 64 703 քաղաքացի, այստեղից 1 157 պացիենտ ապաքինվել է վերջին 24 ժամում: