Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 120 մարդ
Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 120 մարդ

Վերջին 24 ժամում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4696 դեպք, մահացել է 120 մարդ:

Օգոստոսի 25-ի տվյալներով, ընդհանուր առմամբ երկրում գրանցված է կովիդ 19-ով վարակման 966 189 դեպք: Այստեղից ապաքինվել է 780 հազար մարդ, մահացել է 16 568 քաղաքացի: