Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 494 նոր դեպք
Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 494 նոր դեպք, մահացել է 536 պացիենտ:
Պաշտոնական վիճակագրությունը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:
Վիճակագրության համաձայն, փետրվարի 10-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, երկրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան չորս միլիոն 12 հազար դեպք, այդ թվում ապաքինված անձանց թիվը գերազանցում է երեք միլիոն 516 հազարը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանում վարակից ընդհանուր առմամբ մահացել է 78 134 հիվանդ: