Վերջին 24 ժամում Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 341 դեպք
Վերջին 24 ժամում Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 341 դեպք

Վերջին 24 ժամում Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 341 դեպք: Այս մասին հաղորդում է Գարդիանը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Վերջին մեկ օրում երկրում վարակը խլել է 177 մարդու կյանք:

Կովիդ 19-ի տարածումից առ այսօր, Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 425 481 դեպք, մահացել է 24 478 մարդ:

Իրանում ասում են, որ նոր դեպքերի քանակի աճը կապված է հասարակության կողմից հաստատված նորմերի անտեսման հետ: