Բարդ օդերևութաբանական պայմանների, ուժգին քամու և սահմանափակ տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ավտոճանապարհային վարչությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: