Վերակազմակերպման շրջանակներում Կրթության նախարարությունում մի շարք կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին
Վերակազմակերպման շրջանակներում Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունում մի շարք կառուցվածքային փոփոխություններ են կատարվել՝ հաստատության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Այս մասին ասվում է Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հայտարարության մեջ։
«Նախարարության կենտրոնական ապարատի կազմում գտնվող երիտասարդական դեպարտամենտի գործառույթները կիրականացնի «Երիտասարդական գործակալություն» ՀԻԻ-ն։
«Միջազգային կրթական կենտրոն» ՀԻԻ-ն և «Մասնագիտական հմտությունների գործակալություն» ՀԻԻ-ն այլևս չեն ներկայացված որպես առանձին գործակալություններ և կշարունակեն գործել նախարարության կենտրոնական ապարատի կազմում։
Նորամուծություններ կան նաև ներառական կրթության ուղղությամբ։ Նախարարության որոշմամբ, ծնողների և դպրոցական համայնքի ներկայացուցիչների խնդրանքի հիման վրա, նախարարության կենտրոնական ապարատի կազմում ստեղծվել է նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ Ռազմավարական և ներառական զարգացման վարչություն», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։