Վախտանգ Գոմելաուրի. Ուզում եմ անդրադառնալ 2022 թվականի ամենակարեւոր ձեռքբերմանը՝ ՆԱՏՕ-ն Վրաստանը ճանաչեց որպես օպերատիվ գործընկեր
Վախտանգ Գոմելաուրի. Ուզում եմ անդրադառնալ 2022 թվականի ամենակարեւոր ձեռքբերմանը՝ ՆԱՏՕ-ն Վրաստանը ճանաչեց որպես օպերատիվ գործընկեր

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին խորհրդարանում «Նախարարի ժամի» ձևաչափով իր ելույթի ժամանակ խոսել է անցյալ տարի առափնյա պահպանության ուղղությամբ ձեռք բերված արդյունքների մասին։

Նախարարի խոսքով, ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ ՆԱՏՕ-ն ճանաչեց Վրաստանը որպես օպերատիվ գործընկեր։

«Խոսքը սահմանային ոստիկանության իրականացրած բարեփոխման մասին է, եւ այստեղ ուզում եմ անդրադառնալ 2022 թվականի ամենակարեւոր ձեռքբերմանը։ Սահմանապահ պարեկային առափնյա պահպանության մարտավարական իրավապահ ստորաբաժանումները հաջողությամբ ավարտել են ՆԱՏՕ-ի չորս մակարդակի գնահատումը: Հյուսիսատլանտյան խորհուրդը դրական որոշում է կայացրել Վրաստանին Միջերկրական ծովում «Ծովային պահակ» գործողության օպերատիվ գործընկեր տրամադրելու վերաբերյալ։ Նա Վրաստանը ճանաչել է որպես օպերատիվ գործընկեր։ Այս որոշումը նաև ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության և սահմանային ոստիկանության առափնյա պահպանության միջև գործնական համագործակցության խորացման նոր փուլի սկիզբն է»,- ասել է Վախտանգ Գոմելաուրին։