Վասիլ Մաղլափերիձե. Կարող եմ շնորհավորել հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտներին, որ նրանք արդեն միացան «Հեռուստադպրոցի» ուսումնական շուրջպարին
«Հեռուստադպրոց» նախագծում ազգային փոքրամասնությունների համար արդեն գործող դասընթացներին ավելացել են այլ առարկաներ: Հայերեն և ադրբեջաներեն լեզուներով մաթեմատիկա, բուսաբանություն, կենսաբանություն, ինչպես նաև հայերենի և ադրբեջաներենի, որպես մայրենի լեզվի հեռուստադասընթացներ կանցկացվեն ամեն օր և հարմարեցված կլինեն առաջինից 11-րդ դասարանի ծրագրին: Բացի այդ, դիմորդների համար կանցկացվեն ընդհանուր հմտությունների հեռուստադասընթացներ:
Ինչպես հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն, նախագիծն ապագայում կընդլայնվի և ոչ վրացալեզու աշակերտների համար կավելանան նոր առարկաներ:
«Այսօր կարող եմ շնորհավորել ոչ վրացալեզու, հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտներին, որ նրանք արդեն միացան ուսումնական շուրջպարին»,- հայտարարել է Մաղլափերիձեն: