Վրաստանի առաջին ալիքի առցանց օլիմպիադան՝ «Մեր վրաց լեզուն» շատ բան է սովորացրել և առաջ բերել շատ խնդիրներ
Վրաստանի առաջին ալիքի առցանց օլիմպիադան՝ «Մեր վրաց լեզուն» շատ բան է սովորացրել և առաջ բերել շատ խնդիրներ

Վրաստանի առաջին ալիքով հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար հայտարարված առցանց օլիմպիադան՝ «Մեր վրաց լեզուն» մեզ շատ բան սովորացրեց և մեզ ցույց տվեց շատ անհրաժեշտ խնդիրներ, – այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն:

Մաղլափերիձեի խոսքով, բացահայտվել է առցանց օլիմպիադայի երեք հաղթող, որոնց ինքնությունը կհայտարարվեն այսօր «Մոամբե»-ի գլխավոր թողարկման ժամանակ:

«Առցանց օլիմպիադան մեզ ցույց տվեց թե ինչ է պետք անել: Շատ երիտասարդներ մասնակցեցին նախագծին: Մենք մեկ անգամ ևս հասկացանք, որ պետք է գործընթացին ներգրավել բոլորին: Պետք է անենք հնարավորինս, որպեսզի ժամանակին վերացվի ոչ վրացախոս բնակչության մեջ վրացերենի իմացության խնդիրը:

Այսօր բացահայտվել է երեք հաղթող: Նրանք դեռ չգիտեն այդ մասին և կիմանան ժամը 21:00-ին, Մոամբեի եթերում», – ասել է  Մաղլափերիձեն:

Վրաստանի առաջին ալիքով ավարտվել է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար հայտարարված առցանց «Մեր վրաց լեզուն» օլիմպիադան: Օլիմպիադայի շրջանակներում, աշակերտները պետք է արդեն դպրոցում անցած առարկաներից պատասխանեին 30 հարցին, ինչպես նաև բոնուսային հարցերին:

Առցանց օլիմպիադային մասնակցելու ցանկություն են հայտնել, ոչվրացալեզու դպրոցների մոտ 200 աշակերտներ: Եզրափակիչ փուլ են անցել 44 աշակերտներ:

Ծրագրի շրջանակներում պարգևատրվելու են նաև հաղթող աշակերտների վրացերենի և գրականության ուսուցիչները:

Վրաստանի առաջին ալիքով հայկական և ադրբեջանական դպրոցների 7-րդ դասարանի աշակերտների համար օլիմպիադան սկսվել էր հունիսի 4-ին:

«Մեր վրացերենը» Վրաստանի Առաջին ալիքի նախագիծ է, որի նպատակն է վրացերենը մասսայականացնել տարածաշրջանում, որտեղ բնակվում են մեր մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք գործողություններ: Վրաստանի շրջաններում ոչ վրացալեզու դպրոցների համար վրացալեզու առցանց օլիմպիադա անցկացնելն այս մասշտաբային ծրագրի մաս է:

Ծրագրի ֆեյսբուքյան էջում վիկտորինաները անցկացվում են շաբաթը մեկ անգամ, որտեղ ոչ վրացալեզու դպրոցի սաները կարող են հարցեր տալ վրացերենի վերաբերյալ: Տարիքը սահմանափակված չէ, ճիշտ տրված պատասխանների առկայության դեպքում նրանք հնարավորություն են ունենում ստանալու խրախուսական նվերներ:

«Մեր վրաց լեզուն» Վրաստանի առաջին ալիքի նախագիծ է, որի նպատակը էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում վրաց լեզվի ժողովրդականացումն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք ակտիվություններ:

Նախագծի ֆեյսբուք էջում պարբերաբար անց են կացվում վիկտորինաներ, որտեղ ոչվրացալեզու դպրոցների աշակերտներին հարցեր են առաջադրում վրաց լեզվի և գրականության մասին: