Վարշավայում ֆերմերները բողոքի ակցիա են անցկացնում

18:04, 03.01.2025

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ֆերմերների բողոքի ակցիա է անցկացվում։ Ոստիկանությունը բնակիչներին զգուշացնում է փակ ճանապարհների մասին։ Փոփոխվել է նաև երթևեկության գրաֆիկը։

Լեհաստանի ժամանակով 14:00-ին հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Եվրահանձնաժողովի ներկայացուցչության շենքի մոտ։ Ծրագրի համաձայն՝ ցուցարարները երթ կանցկացնեն եւ մայրաքաղաքի փողոցներում կմնան մինչեւ գիշերը ժամը 23:00-ն։

Լեհ ֆերմերները բողոքում են Եվրահանձնաժողովի գյուղատնտեսական, կլիմայական և առևտրային քաղաքականության դեմ, որոնք, նրանց կարծիքով, սպառնում են Լեհաստանում ընտանեկան ֆերմաների, անտառային տնտեսությունների, որսի և արդյունաբերության գործունեությանը:

Ոստիկանները զգուշացրել ցուցարարներին և հիշեցրել, որ գյուղատնտեսական տրակտորների համար մայրաքաղաք մուտք գործելն արգելված է։

Նմանատիպ