Վարորդական իրավունքի գործնական քննությունն անցկացվելու է քաղաքի պայմաններում. ՆԳՆ
ՆԳՆ ծառայության գործակալության տեղեկությամբ, վարորդական իրավունքի գործնական քննությունը անցկացվելու է քաղաքի պայմաններում: Գերատեսչությունում հայտարարում են, որ վարորդական վկայականի գործնական քննության նոր օրենքը նախատեսվում է գործարկել 2018 թվականի առաջին կեսից:
«Ներքին գործերի նախարարության գործակալությունը ակտիվ աշխատում է վարորդական իրավունքի գործնական քննությունը քաղաքի պայմաններում անցկացնելու նախագծի վրա: Նշվածը Վրաստան-Եվրամիություն ասոցացման պայմանագրով սահմանված պարտականություններից մեկն է:
Այդ ուղղությամբ նախատեսված է օրենսդրական տարբեր փոփոխությունների իրականացում:
Բնակչությանը փուլ առ փուլ կփոխանցվի տեղեկություն՝ գործնական քննությունը հանձնելու համար ընտրված վայրերի մասին: Վարորդական վկայականի գործնական քննության նոր օրենքը նախատեսվում է գործարկել 2018 թվականի առաջին կեսից»,- հայտարարում են ՆԳՆ-ում: