Վրաստանի վարչապետի ապարատի ղեկավարն է լինելու Գիորգի Ճոլաձեն: Այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել են Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայությունում:
Նշված կառույցը Վրաստանի կառավարության վարչությունում մինչ այժմ գոյություն չուներ և ստեղծվել է Մամուկա Բախտաձեի վարչապետ հաստատվելուց հետո:
Վարչապետի ապարատի ենթակայության տակ են լինելու փիառի, արարողակարգի և արտաքին հարաբերությունների ծառայությունները:
Գիորգի Ճոլաձեն Մամուկա Բախտաձեի ֆինանսների նախարար լինելու ժամանակ գլխավորում էր նախարարության ապարատը: