Վարչապետը կոչ է արել իրավապահներին առավելագույնս ուժեղացնեն անվտանգության միջոցառումները ցանկացած հնարավոր դիմակայությունը կանխելու նպատակով
Ես անձամբ այն բանի երաշխիքն եմ, որ այսօր մեր երկրում ձեր խոսքի և արտահայտման ազատությանը վտանգ չի սպառնի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Ցանկանում եմ արձագանքել վերջին երկու օրվա ընթացքում Թբիլիսիում զարգացող իրադարձություններին: Երեկ առավոտվանից մեր թիմի ներսում ընթանում է այս հարցի ակտիվ քննարկում, որի մասին մեր երիտասարդները, մեր զավակները այսօր և երեկ զրուցում են փողոցում, այս շենքից մի քանի մետր հեռավորության վրա:
Երեկ երեկոյան, Կախա Կալաձեն մեր թիմի անունից արել է հայտարարություն, որտեղ հստակ արտահայտված էր մեր դիրքորոշումը այսօրվա արդի հարցերի վերաբերյալ և կոչ է արել բոլորին, մեր երիտասարդներին, մեր հասարակությանը միավորվել: Այն ծանր հանցանքի դեմ պայքարում, որը կոչվում է թմրանյութերի իրացում և որի պատճառով վերջին ժամանակաշրջանում մահացել է մի քանի երիտասարդ:
Այն, որ պետությունը ունենալու է մի կողմից թմրավաճառների նկատմամբ խիստ դիրքորոշում և լինելու է ավելի մարդկային թմրանյութեր օգտագործողների նկատմամբ, ասել եմ բազմիցս և մեկ անգամ ևս հաստատում եմ:
Ցանկանում եմ մեկ անգամ ևս դիմել ձեզ, իմ զավակներ, իմ ընկերներ, իմ թանկագին երիտասարդներ, դուք ապագա սերունդն եք, մեր երկրի վաղվա օրը: Ես անձամբ այն բանի երաշխիքն եմ, որ այսօր մեր երկրում ձեր խոսքի և արտահայտման ազատությանը վտանգ չի սպառնի: Հենց դա է այն մեծագույն ձեռքբերումը, որով մեր իշխանությունը, մեզանից յուրաքանչյուրը հպարտանում է և իհարկ է այս ձեռքբերումը նաև ձերն է, ձեր բոլորինը»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը կոչ է արել իրավապահ մարմիններին առավելագույնս ուժեղացնեն անվտանգության միջոցառումները ցանկացած տիպի դիմակայությունը կանխելու նպատակով:
«Այն, որ մարդու խոսքի և արտահայտման ազատության ապահովումը մեր առաջնահերթությունն է, հաստատվել է անցած ժամերի ընթացքում: Ոստիկանությունը անում են ամեն բան, որ ձեզ հնարավորություն տրվի ձեր կարծիքը արտահայտեք անսահման: Այն ժամանակ, երբ պետությունը ջանքեր չի խնայում մարդու այս կարևորագույն իրավունքը պաշտպանելու համար, կտրականապես անընդունելի է որևէ տիպի դիմակայություն և հասարակության պառակտման փորձ:
Կոչ եմ անում իրավապահ մարմիններին առավելագույնս ուժեղացնեն անվտանգության միջոցառումները ցանկացած հնարավոր դիմակայությունը կանխելու նպատակով: Մեկ անգամ ևս կրկնում եմ, բոլորը ունեն կարծիքի արտահայտման իրավունք, սակայն կարծիքի արտահայտման ժամանակ դիմակայությունը անընդունելի է և մենք դա թույլ չենք տալու»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan