Վարչապետը հանդիպելու է Սարալիձեի ընտանիքի և նրանց փաստաբանի, ինչպես նաև Մալխազ Մաչալիկաշվիլիի և նրա փաստաբանի հետ. Շալվա Թադումաձե
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպելու է Սարալիձեի ընտանիքի և նրանց փաստաբանի, ինչպես նաև Մալխազ Մաչալիկաշվիլիի և նրա փաստաբանի հետ: Այս մասին հայտարարել է կառավարության գրասենյակի վարչության ղեկավար Շալվա Թադումաձեն:
Նրա խոսքերով, հանդիպմանը ներկա են լինելու ՆԳ նախարար Գիորգի Գախարիան և ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:
«Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպելու է Սարալիձեի ընտանիքի և նրանց փաստաբանի, ինչպես նաև Մալխազ Մաչալիկաշվիլիի և նրա փաստաբանի հետ: Նշված հանդիպմանը ներկա են լինելու ՆԳ նախարար Գիորգի Գախարիան և ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան: Նրանց ներկայությունը Սարալիձեի պահանջն է և համապատասխանաբար, այս հանդիպումը տեղի է ունենալու այս ձևաչափով»,-հայտարարել է Շալվա Թադումաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan