Վարչապետը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հյուրընկալել է արտագնա հանդիպմանը
Վարչապետը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հյուրընկալել է արտագնա հանդիպմանը

Վրաստանի վարչապետը, կառավարության անդամների հետ միասին դիվանագիտական ​​կորպուսին հյուրընկալել է արտագնա հանդիպմանը:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել է Վրաստանում և աշխարհում առկա իրավիճակը կովիդ համավարակի տեսանկյունից, ներառյալ համավարակից տուժած տնտեսության վերականգնման, զբոսաշրջության, միջազգային երթևեկության վերսկսման հարցեր և այդ տեսանկյունից ինչպես Վրաստանի, այնպես էլ աշխարհի պետությունների փորձը:

Կառավարության անդամները դիվանագետներին ներկայացրել են զբոսաշրջային ​​սեզոնի նախապատրաստական ​​աշխատանքներն ու այս առումով առկա պատկերը: Քննարկվել են պատվաստումների գործընթացը և պատվաստանյութերի մատակարարման առումով համաշխարհային իրավիճակը:

Վրաստանի վարչապետը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց դիվանագիտական ​​կորպուսին համավարակի ընթացքում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար:

Դեսպանների հետ հանդիպման ընթացքում վերանայվել են իրականացված և ծրագրված բարձր մակարդակի այցերը, և մեկ անգամ ևս նշվել է այն բարձր մակարդակի աջակցությունը, որը Վրաստանն ունի գործընկեր և բարեկամ երկրներից: Ընդգծվել է դիվանագիտական ​​կորպուսի ակտիվ ներգրավվածությունը Վրաստանի հասարակական կյանքում և երկրի ժողովրդավարական զարգացման մեջ:

Դիվանագիտական ​​կորպուսը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին, նման ձևաչափով հանդիպման համար: Արտագնա հանդիպման շրջանակներում, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար, որոնց մի մասը Վրաստանում աշխատանքային առաքելությունը նոր է սկսել, անց է կացվել վրացական գինու և խոհանոցի կրթական շրջայց: