Վարչապետը ասել է, որ Մաչալիկաշվիլիի գործով մենք կտեսնենք արդարադատություն և ես հավատում եմ, որ Գիորգի Կվիրիկաշվիլին կանի դա. Մարյամ Ղուբլաշվիլի
Կառավարության վարչակազմում հանդիպման ժամանակ Գիորգի Կվիրիկաշվիլին մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել Մաչալիկաշվիլիների ընտանիքին, և նշել, որ այս գործը վերցնում իր վերահսկողության տակ,- այս հայտարարությունը, կառավարության գրասենյակում վարչապետի հետ հանդիպումից հետո արել է ընտանիքի Մաչալիկաշվիլիի փաստաբան Մարյամ Ղուբլաշվիլին:
Նրա խոսքերով, հանդիպմանը Մաչալիկաշվիլին հիշել է այն գիղերը, որը պատահել է իր ընտանիքի հետ:
«Նախ, խոսակցությունը սկսեց Մալխազ Մաչալաշվիլիին: Նա պատմել է այն ծանր գիշերվա մասին, որը տեղի է ունեցել իր ընտանիքում: Ես մեջբերել եմ այն մանրամասները, որոնք հանրության համար հասանելի չեն, ինչպես նաև ներկայացրել են դատական նիստերին տեղ գտած խախտումները: Ես լավ գիտեմ այս գործը, որը առաջինիսկ օրվանից ինձ մոտ է:
Բացի այդ, փաստորեն ավարտվել է մեղադրող կողմի ապացույցների հետաքննության ժամանակահատվածը և պարզ է, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին անմեղ էր: Այն, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին անմեղ էր, դրա վրա շեշտը դրել է նաև ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան»,-հայտարարել է Մարյամ Կուբլաշվիլին:
Ինչպես նշել է փաստաբանը, տպավորություն կար, որ վարչապետը լավ ծանոթ է գործի մանրամասներին:
Հարցին, ինչքանով արդյունավետ էր հանդիպումը, Կուբլաշվիլին պատասխանել է, որ նա հավատում է, որ ճշմարտությունը կպարզվի:
Հեղինակ -
Edgar Barsegyan