Գիորգի Կվիրիկաշվիլին Մալխազ Մաչալիկաշվիլիին - Չեմ ցանկանում, ունենաք զգացում, որ պետությունը ձեր կողքին չէ և հրաժարվում է ձեր հետ հաղորդակցությունից
Գիորգի Կվիրիկաշվիլին Մալխազ Մաչալիկաշվիլիին - Չեմ ցանկանում, ունենաք զգացում, որ պետությունը ձեր կողքին չէ և հրաժարվում է ձեր հետ հաղորդակցությունից

Չեմ ցանկանում, ունենաք զգացում, որ պետությունը ձեր կողքին չէ և հրաժարվում է ձեր հետ հաղորդակցությունից,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, հայտարարել է Մալխազ Մաչալիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպման սկզբում վարչապետը նշել է, որ երբևիցե չի հրաժարվել սեփական քաղաքացիների հետ հաղորդակցությունից:

Վարչապետը լսել է այն հարցերը, որոնք հուզում են Մաչալիկաշվիլիների ընտանիքին, Պանկիսիի հատուկ գործողության կապակցությամբ: Գիորգի Կվիրիկաշվիլին ծանոթացել է նաև ընտանիքի փաստաբանների կարծիքների հետ՝ հետաքննության գործընթացի կապակցությամբ և հայտարարել, որ հետաքրքրվելու է նրանց կողմից առաջադրված հարցերով:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Մալխազ Մաչալիկաշվիլիին հանդիպել է փաստաբանների և ժողովրդական պաշտպանի հետ միասին: Հանդիպմանը ներկա էր փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և կառավարության վարչակազմի ղեկավար Շալվա Թադումաձեն: