Վարչապետը Ամանորի ընդունելությանը հյուրընկալել է դիվանագիտական կորպուսին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամանորյա ընդունելությանը հյուրընկալել է Վրաստանում հավատարմագրված դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական կորպուսին Վրաստանի և վրաց ժողովրդի բարեկամության համար։
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարությունը բարձր է գնահատում բարեկամ պետությունների և դիվանագետների աջակցությունը, այդ թվում՝ համավարակի ժամանակ։
«Իմ կառավարության և վրաց ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ դուք անում եք մեր երկրի և ժողովրդի համար», – ասել է կառավարության ղեկավարը դիվանագետներին։
Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են Վրաստանի կառավարության անդամները։