Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցում է ՄԱԿ-ի համաժողովին, որը տեղի է ունենում Թուրքմենստանի Ավազա քաղաքում։ Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչակազմը։
Վարչակազմի տվյալներով՝ համաժողովի մասնակից առաջնորդներին հյուրընկալում են Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Վրաստանի կառավարության ղեկավարը մասնակցեց համաժողովի պաշտոնական բացմանը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Անտոնիո Գուտերեշը և Սերդար Բերդիմուհամեդովը։
Իրակլի Կոբախիձեն այսօր ելույթ կունենա համաժողովում։ Վարչապետը շեշտը կդնի Վրաստանի ռազմավարական դիրքի վրա՝ որպես Արևելքն ու Արևմուտքը կապող միջանցք, որը ծովի ելք չունեցող ութ երկրներին առաջարկում է կարևոր հնարավորություններ կապելիության տեսանկյունից։
ՄԱԿ-ի համաժողովի բացման նախօրեին գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին դիմեց Թուրքմենստանի ազգային առաջնորդը, Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Պաշտոնական միջոցառմանը, որը կայացավ Ավազայի կոնգրես կենտրոնում, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցեց իր պատվիրակության հետ միասին», – նշված է կառավարության վարչակազմի տարածած տեղեկատվությունում։