Վարարած Ալազանի գետը Պանկիսիի կիրճում վնասել է բարձրավոլտ հաղորդիչը
Վարարած Ալազանի գետը Պանկիսիի կիրճում վնասել է բարձրավոլտ հաղորդիչը

Առատ տեղումների պատճառով վարարած Ալազանի գետը Պանկիսիի կիրճում տապալել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը: Արդյունքում՝ Զեմո, Քվեմո եւ Շուա Խալածանի գյուղերը մնացել են առանց էլեկտրականության:

Կախեթիում պետական ​​ներկայացուցիչ Իրակլի Շիոշվիլին Ախմետայի քաղաքապետարանի ժամանակավոր պաշտոնակատար Վաժա Նասղիդաշվիլիի հետ այցելեց Պանկիսի կիրճ և ծանոթացավ իրավիճակին:

Իրակլի Շիոշվիլիի խոսքով, ջրի մակարդակի նվազումից հետո էներգոընկերությունը կսկսի վերականգնողական աշխատանքները, և կվերականգնվի գյուղերի էլեկտրամատակարարումը: