Վարակման ցուցանիշը նվազել է և ակընկալիքներ ունենք, որ հնարավոր կլինի բացել տնտեսությունը, սակայն անհրաժեշտ է վերլուծել ամեն երկու շաբաթվա արդյունքները. Էկատերինե Տիկարաձե
Վարակման ցուցանիշը նվազել է և ակընկալիքներ ունենք, որ հնարավոր կլինի բացել տնտեսությունը, սակայն անհրաժեշտ է վերլուծել ամեն երկու շաբաթվա արդյունքները. Էկատերինե Տիկարաձե

Վրաստանի առողջապահության նախարարի թեկնածու Էկատերինե Տիկարաձեի խոսքով, երկրում կորոնավիրուսային վարակի մակարդակը զգալիորեն նվազում է:

Տիկարաձեի խոսքով, հետևաբար, որոշ սպասումներ կան տնտեսության բացման հետ կապված:

«Պետք է հաշվի առնել, որ ինչպես առաջին փուլի, այնպես էլ երկրորդ փուլի դեպքում համավարակաբանորեն կարևոր է արդյունքների վերլուծությունը երկու շաբաթը մեկ: Մեզ պետք է տասօրյա դիտարկում, և մենք պետք է եզրակացություններ անենք, թե որ ոլորտն է հաջորդը լինելու, որտեղ մեղմելու ենք սահմանափակումները»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: