Վաղվանից շինարարական ընկերությունները կկարողանան վերսկսել աշխատանքը
Մայիսի 5-ից մենք թույլտվություն կտանք վերսկսելու աշխատանքը շինարարական ոլորտում աշխատող բոլոր ընկերություններին և բոլոր այն ընկերություններին, որոնք շինարարական նյութերի արտադրությամբ են զբաղվում: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես հայտարարել է Գիորգի Գախարիան, բոլոր այն ընկերությունները, որոնք կապ ունեն շինարարական բիզնեսի հետ, վաղվանից՝ մայիսի 5-ից, հնարավորություն կունենան վերսկսել աշխատանքը:
«Առողջապահության և տնտեսության նախարարության հատուկ խումբը ստուգումները կիրականացնի ամեն օրյա ռեժիմով: Ցանկանում եմ կոչ անել ընկերությունների սեփականատերերին, որ պատասխանատվությամբ վերաբերեն իրենց ամեն օրյա գործունեությանը և հետևեն Առողջապահության նախարարության կողմից ստանձնած պարտավորություններին», – հայտարարել է Գիորգի Գախարիան: