Մեքենաների վերանորոգման ընկերությունների աշխատանքը թույլատրվելու է մայիսի 5-ից
Մեքենաների վերանորոգման ընկերությունների աշխատանքը թույլատրվելու է մայիսի 5-ից

Վաղվանից թույլատրվելու է նաև ավտոմեքենաների վերանորոգման ընկերությունների աշխատանքը: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Սա խիստ կարևոր է ինչպես լոջիստիկ բիզնեսի, այնպես էլ բեռնափոխադրումների համար: Սա նաև այն քայլն է, որի իրագործման հնարավորությունը մենք այսօր ունենք», – հայտարարել է Գիորգի Գախարիան: