Վաղը կցույց տանք ավելի մեծ ուժ, կփակենք կարևոր վայրերը. Վառլամ Լիպարտելիանի

Վաղը մենք շատ ավելի մեծ ուժ ենք ցույց տալու, շարժվելու ենք երթով և շրջափակելու ենք կարևոր վայրերը, – այս մասին ելույթ ունենալու ժամանակ, հայտարարել է «Նամախվան  ՀԷԿ»-ի հակառակորդների հանրահավաքի կազմակերպիչ, Վառլամ Գոլեթիանին:

Նրա խոսքով, ցույցի մասնակիցների բողոքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել նրանց պահանջները:

«Կարծում եմ ամբողջ երկիրը, հատկապես մայրաքաղաքը, անկեղծ, արդար պայքարին են հետևում: Մենք վաղը ժամը 16:00-ին շատ ավելի մեծ ուժ կցուցադրենք, քան այսօր: Մենք շատ ավելի առատ կլինենք, նույնիսկ այս հրապարակում: Մենք շարժվելու ենք երթով և շրջափակելու ենք կարևոր վայրերը: Մենք այսօր կոնկրետ անուն չենք տա և կկազմակերպենք պիկետ: Այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել վրացի ժողովրդի պահանջները», – հայտարարել է Վառլամ Գոլեթիանին: