Վրաստանը Մետաքսյա ճանապարհի նախաձեռնությունում կատարում է առաջատարի դեր. ՀԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
Մենք գնահատում ենք Վրաստանի փորձերը՝ հավաքել տարբեր պետությունների առաջնորդներին, կառավարության բարձր մակարդակի ներկայացուցիչներին, շահագրգռված կողմերին և գործարարներին՝ Վրաստանում առևտրի և ներդրումների ոլորտում բազմակողմ համագործակցության քննարկման համար,- այս մասին հայտարարել է Համաշխարհային առևտրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը:
Ինչպես հայտարարել է ՀԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Իշիյաոժունը, Վրաստանը փոքր տնտեսություն ունեցող երկիր է, սակայն այս նախաձեռնության աջակցության գործում կատարում է առաջատար դեր:
Նրա հայտարարությամբ, միջազգային բարձր մակարդակի ֆորումի անցկացումը Վրաստանի կողմից լավ նախաձեռնություն է և դրա միջոցով Վրաստանը կարող է առաջատար դեր ունենալ նախաձեռնության իրականացման գործում:
Թբիլիսիի մետաքսյա ճանապարհի համաժողովը բացվելու է նոյեմբերի 28-ին և դրան մասնակցելու է ավելի քան 60 երկրի պատվիրակ: