Վրաստանը և Եվրամիությունը կարևոր գործընկերներ են տրանսպորտի սեկտորում. Հենրիկ Հոլոլեյ
Թբիլիսիի մետաքսյա ճանապարհի ֆորումի «Բարձր մակարդակի երկխոսություն. Գոտի և ճանապարհի կապը կայունության համար» ողջույնի պանելին խոսքով ելույթ է ունեցել Եվրահանձնաժողովի տրանսպպորտի գլխավոր տնօրեն Հենրիկ Հոլոլեյը:
Եվրամիության ներկայացուցչի հայտարարությամբ, Վրաստանը և Եվրամիությունը կարևոր գործընկերներ են տրանսպորտի սեկտորում: «Վրաստանը զբաղեցնում եզակի դիրք և ռազմավարական տեղ, քանի որ այն երկիր է, որը կատարում է բնական դարպասի դեր տարածաշրջանում և կապում տրանսպորտային հաբերը Եվրոպայի և Ասիայի միջև»,- նշել է Հենրիկ Հոլոլեյը:
Իր ելույթում Հոլոլեյը ընդգծել է այն դրական օրակարգը, որը ունի Վրաստանը՝ Եվրամիության հետ ասոցացման պայմանագրով հաշվի առնված պարտականություների կատարման կապակցությամբ:
Հոլոլեյը դրական է գնահատել Վրաստանի կողմից իրականացված բարեփոխումները՝ օրենքի գերագույնության և բիզնես-միջավայրի զարգացման ուղղությամբ: