Վրաստանը կարևոր դեր ունի Մետաքսյա ճանապարհի վերածննդի գործում. Սլովենիայի ենթակառուցվածքի նախարար
Թբիլիսիի մետաքսյա ճանապարհի ֆորումին մասնակցելու նպատակով Վրաստան է ժամանել Սլովենիայի ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում են Սլովենիայի փոխվարչապետը, արտաքին գործերի նախարար Կառլ Էրյավեցը և Սլովենիայի ենթակառուցվածքների նախարար Պիտերգաշպերշիչը:
Պիտեր Գաշպերշիչի հայտարարությամբ, ֆորումին մասնակցելով, Սլովենիան հասատատում է իր շահերը՝ լինել նոր Մետաքսյա ճանապարհի մասնիկ: Սլովենիայի ենթակառուցվածքի նախարարը դրական է գնահատել Վրաստանի դերը՝ Եվրոպա-Ասիան կապող ճանապարհի զարգացման և ընդհանրապես Մետաքսյա ճանապարհի գաղափարի վերածննդի գործում:
«Երկրորդ անգամ եմ մասնակցում այս կարևոր ֆորումին: Կարծում եմ, որ սա անչափ կարևոր իրադարձություն է նոր Մետաքսյա ճանապարհի վերածննդի և ստեղծման համար և Ասիան և Եվրոպան կապելու համար: Վրաստանը այս տեսանկյունից անչափ կարևոր դեր է խաղում և նույնպես Սլովենիան, որ երկիրը ներկայացնում եմ ես, որպես ենթակառուցվածքի նախարար: Սլովեանիան Եվրոպա տանող ճանապարհին կարևոր կետ է, ուստի մասնակցում ենք այս համաժողովին, որպեսզի մեկ անգամ ևս հասատատենք Սլովենիայի շահը՝ լինել նոր Մետաքսյա ճանապարհի մասնիկ»,- հայտարարել է Սլովենիայի ենթակառուցվածքի նախարարը:
Մետաքսյա ճանապարհի ֆորումը տևելու է երկու օր: Բարձր մակարդակի միջազգային միջոցառմանը ներկա է ավելի քան 60 երկրի պատվիրակ: