Վրաստանը լավագույն վայրն է բիզնեսի գործարկման, դրա պաշտպանվածության և թափանցիկության տեսանկյունից. Շեյխ Ալ Նահայան
Թբիլիսիի մետաքսյա ֆորումին մասնակցելու նպատակով Վրաստան է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների հադուրժողականության նախարար շեյխ Մուբարաք Ալ Նահայանը:
Ինչես նշել է շեյխ Ալ Նահայանը, նրա համար մեծ պատիվ է, երկրորդ անգամ մասնակցել այս կարևոր ֆորումին, որը լավ հարթակ է տարածաշրջանի տնտեսական ապագան քննարկելու: Շեյխն ընդգծել է Վրաստանի առաջատար դերը տնտեսական զարգացման և բիզնես անելու, ինչպես նաև Եվրոպա-Ասիան կապող առանձնահատուկ հնարավորությունների տեսանկյունից:
«Վրաստանը Արևելքը և Արևմուտքը կապող կարևորագույն խաչմերուկն է: Վրաստանը լավագույն վայրն է բիզնեսի գործարկման, դրա պաշտպանվածության և թափանցիկության տեսանկյունից»,- հայտարարել է շեյխ Ալ Նահայանը:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին: