Վլադիմիր Պուտինը պետական դումային առաջարկել է վավերացնել բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի հետ այսպես կոչված ռազմական համաձայնագիրը
Վլադիմիր Պուտինը պետական դումային առաջարկել է վավերացնել բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի հետ այսպես կոչված ռազմական համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումային վավերացման համար ներկայացրել է օրակարգ, որը նախատեսում է բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի, այսպես կոչված զինված ուժերի առանձին ստորաբաժանումների ընդգրկում Ռուսաստանի դաշնության զինված ուժերում:

Լրատվությունն այս մասին տեղադրված է Ռուսաստանի պետական դումայի բազայում,- գրում է «Տասս» ծառայությունը:

Այսպես կոչված համաձայնագիրը ստորագրվել է մարտի 31-ին: Ինչպես հայտնել է  դե-ֆակտո պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչ Իբրագիմ Գասիևը, փաստաթղթի համաձայն բռնազավթված տարածաշրջանում բնակվող անձանց հնարավորություն է տրվում պայմանագրային զինծառայության անցնել Ռուսաստանի զինված ուժերում: