Trace International-ի վարկանիշը մատնանշում է երկրի առաջընթացի վրա մարտահրավերներով լի ժամանակաշրջանում. Գոչա Լորթքիփանիձե
Trace International-ը հրապարակել է հակակոռուպցիոն վարկանիշ: Հարկ է նշել, որ կոռուպցիայից ազատության ինդեքսի համաձայն, Վրաստանը եվրոպական երկրների շարքում տեղ է զբաղեցնում լավագույն քսանյակում,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար, Գոչա Լորթքիփանիձեն:
«Վրաստանը Եվրոպայում առաջատար դիրք է զբաղեցնում այնպիսի բաղադրիչներով, ինչպիսիք են հակակոռուպցիոն օրենսդրությունը և կիրառումը, ինչպես նաև կառավարության և հանրային ծառայությունների թափանցիկությունը: Գլոբալ առումով, Վրաստանը 194 երկրների շարքում զբաղեցնում է 28-րդ տեղը և իր ցուցանիշներով առաջ է անցնում Եվրամիության անդամ շատ երկրներից: Վրաստանն լավագույն ցուցանիշ ունի այնպիսի բաղադրիչի մեջ, ինչպիսին է կոռուպցիայի ցածր մակարդակը կառավարության հետ հարաբերություններում և այդ ցուցանիշով Վրաստանն առաջատարն է, քանի որ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: Հարկ է նշել, որ սա 2020 թվականին Վրաստանի կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հերթական ճանաչումն է: Սա ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն ոլորտում Վրաստանի կառավարության շարունակական և անշրջելի ջանքերը դրական են գնահատվում: Հենց այս քաղաքականությունը, համակարգումը և միջգերատեսչական ջանքերը կարևոր գործիք և մեխանիզմ են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի համար, որը նախագահում է արդարադատության նախարարությունը: Կարևոր է նշել, որ այս վարկանիշը ցույց է տալիս դժվարին ժամանակահատվածում երկրի առաջընթացը և երկրում ինստիտուցիոնալ ժողովրդավարության ամրապնդումը: Ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը, առաջին հերթին, ենթադրում է շարունակական և արդյունավետ ինստիտուտների առկայություն»,- նշել է Գոչա Լորթքիփանիձեն: