Տոյվո Կլաար. ԵՄ պատրաստ է նպաստել կայունությանն ու խաղաղությանը Հարավային Կովկասում

18:22, 19.10.2021

Եվրամիությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են պաշտոնական Բաքվի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ նշելով, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է:

Հանդիպումն ընդգծեց տարածաշրջանում վստահության մթնոլորտ հաստատելու ԵՄ պատրաստակամությունը:

Նմանատիպ