Տոյվո Կլաար. Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են տագնապալի իրադարձությունները, կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն
Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներով:
Այս մասին «Twitter»-ի միջոցով հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Հայ-ադրբեջանական պետական սահմանին տագնապալի իրադարձությունները շարունակվում են: Եվս մեկ անգամ մենք կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, ուժերի տարանջատում և կառուցողական երկխոսություն՝ քանի դեռ նոր զոհեր չեն եղել: Եվրամիությունը պատրաստ է օգնել կողմերին», – գրել է Տոյվո Կլաարը:
Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները միմյանց մեղադրում են կրակ բացելու մեջ:
https://twitter.com/ToivoKlaar/status/1417383019242008576?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1417383019242008576%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Ftoivo-klaari-somkhet-azerbaijanis-sazghvarze-sagangasho-movlenebi-grdzeldeba-mkhareebs-movuwodebt-tavshekavebisken%2F%3Ffbclid%3DIwAR03qkaMJYlt9u4j74knf5TrZ-ahPikmhLWSW0ebs1NtZG6I_Xa2lLluq24