Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» տանը 1:3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին», որը տարավ կամային հաղթանակ։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ հյուրերին ընդմիջումից հետո հաղթանակ բերեց Դելե Ալիի դուբլը Անգլիացի կիսապաշտպանը 2 գոլ խփեց 4 րոպեում։
«Տոտենհեմը» 64 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Չելսին» 5-րդն է՝ 56 միավոր։
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Չելսի» – «Տոտենհեմ»՝ 1:3
Ալվարո Մորատա, 30 – Կրիստիան Էրիկսեն, 45+13, Դելե Ալի, 62, 66
Հեղինակ -
Edgar Barsegyan