Տիերի Անրին առաջին մարզչական փորձը ձեռք է բերել 2018 թվականի աշխարհի գավաթին, Բելգիայի հավաքականում ՝ Ռոբերտո Մարտինեսի օգնականի կարգավիճակում: Աշխարհի առաջնությանը Բելգիան զբաղեցրել է երրորդ տեղը:
Արտասահմանյան մամուլում տարածված լրատվության համաձայն, 40-ամյա ֆրանսիացին լքելու է Բելգիայի մարզչական շտաբը և վերադառնալու է Անգլիա: Անրին համաձայնության է հասել «Աստոն Վիլա» ակումբի ղեկավարության հետ և գալիք սեզոնից դառնալու է ակումբի գլխավոր մարզիչը:
«Աստոն Վիլայի» մարզիչը այս պահին Ստիվ Բրյուսն է, սակայն տարածված լրատվությամբ նրա պաշտոնին վտանգ է սպառնում:
«Աստոն Վիլան» ելույթ է ունենում Անգլիայի երկրորդ լիգայում «Չեմպիոնշիփում» և ակումբը ունի պրեմիերլիգա վերադառնալու հույս:
Հետաքրքիր է, որ «Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լամպարդը նույնպես գլխավորել է չեմպիոնշիփի թիմ՝ Դերբի Քաունթին:
Հեղինակ -
Edgar Barsegyan