Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, 62 մարդ վիրավորվել է

11:34, 07.01.2025

Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 53-ի, 62 մարդ վիրավորվել է։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Նեպալում, Բութանում և Հնդկաստանում։ Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09։05-ին։ Իսկ էպիկենտրոնը գտնվել է Տինգրի շրջանում՝ Էվերեստից մոտ 80 կիլոմետր դեպի հյուսիս։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ պետք է իրականացվեն համապարփակ որոնողափրկարարական աշխատանքներ՝ զոհերի թիվը նվազեցնելու և տուժածներին պատշաճ օգնություն ցուցաբերելու համար։

Նմանատիպ