Թույլ չենք տա, որ հողերը սեփականացնեն և անօրեն շինարարություններ վարեն. Կախա Կալաձե
2017 թվականի նոյեմբերի 20-ից 2018 թվականի հունվարի 17-ը ներառյալ, շինարարական հարցերի կարգավորման առնչությամբ, բանավոր նախազգուշացում է տրվել ավելի քան 200 շինարարական օբյեկտի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստին:
Նրա խոսքով, շինարարական խախտումների վիճակագրությունը վրդովեցուցիչ է, որի հետ ամեն օր առնչվում է վերահսկման ծառայությունը:
«Անվտանգության նորմերի և շինարարական նախագծի խախտումների շուրջ սկսվել է շինարարական իրավախախտման գործի վարույթ 126 օբյեկտի նկատմամբ: Խախտումներով ընթացող աշխատանքների պատճառով, կասեցվել է 54 օբյեկտ: Շինարարական իրավախախտումների հիման վրա սահմանված տուգանային գումարը ամբողջությամբ կազմում է 627 000 լարի: Սա շատ տագնապալի է: Մենք չպետք է գլուխ խոնարհենք այս մարտահրավերների առջև: Հակառակը, ամեն բան պետք է անենք, որպեսզի կարգավորենք այս ուղղությունը: Չենք կարող թույլ տալ, որ հողերը սեփականացնեն և անօրեն շինարարություններ վարեն, ուստի մեկ անգամ ևս կոչ եմ անում վերահսկման ծառայության ղեկավար Գիորգի Բագրատիոնիին, առանց արձագանքի չթողնել շինարարական իրավախախտման որևէ փաստ»,- հայտարարել է Կալաձեն: