«Թուրքիշ Աիրլայնսը» Անտալիայից Թբիլիսի ուղիղ ավիաչվերթները կսկսի ամառվանից

Թուրքական «Թուրքիշ Աիրլայնսը» Անտալիայից Թբիլիսի ուղիղ ավիաչվերթները կսկսի ամառվանից: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների միությունը:

Գերատեսչության տվյալներով, ի սկզբանե չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ, այնուհետև հաճախականությունների քանակը կավելանա ՝ դառնալով չորս:

«Տոմսի մանրամասների վերաբերյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապվել ավիաընկերության հետ», – ասված է հայտարարության մեջ: