Տուրբուլենտ հոսանքի մեջ հայտնվելու պատճառով, «Թուրքիշ Աիրլայնս» ընկերության ինքնաթիռի 30 ուղևոր ստացել է մարմնական վնասվածքներ
Տուրբուլենտ հոսանքի մեջ հայտնվելու պատճառով, «Թուրքիշ Աիրլայնս» ընկերության ինքնաթիռի 30 ուղևոր ստացել է մարմնական վնասվածքներ: Լրատվությունն այս մասին տարածել է «ռոյտեր» գործակալությունը:
Միջազգային լրատվական գործակալության փոխանցմամբ, ուղևորատար ինքնաթիռը կատարում էր Ստամբուլ- Նյու Յորք չվերթը, որի ժամանակ Կենեդիի անվան օդանավակայանից ոչ հեռու հայտնվել է տուրբուլենտ հոսանքի մեջ:
Ինքնաթիռում գտնվում էր 326 ուղևոր և անձնակազմի 21 անդամ: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի խոսքերով ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում:
Հեղինակ -
Edgar Barsegyan