Թուրքիայում «Իսլամական պետության» անդամների հետ բախման հետևանքով վիրավորվել է յոթ ոստիկան
Թուրքիայում «Իսլամական պետության» անդամների հետ բախման հետևանքով վիրավորվել է յոթ ոստիկան,- գրում է «Անադոլուն»։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները հատուկ գործողություն էին անցկացնում Յալովա քաղաքի մոտակայքում գտնվող մի տանը, որտեղ ենթադրաբար բնակվում էին «Իսլամական պետության» անդամներ։ Կասկածյալները կրակ են բացել ոստիկանների վրա, հենց որ գործողությունը սկսվել է։
«Անադոլու»-ի փոխանցմամբ՝ վիրավորների վիճակը ներկայումս բավարար է։
Տեղեկատվության համար՝ անցյալ շաբաթ Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» 115 ենթադրյալ անդամ։ Ստամբուլի գլխավոր դատախազության տվյալներով՝ անձինք պլանավորում էին հարձակումներ իրականացնել Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոների ժամանակ։