Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36-ի:
Փրկարարները աղետից գրեթե 24 ժամ անց, գտել են փլատակների տակ մնացած 38-ամյա մի կնոջ և նրա չորս երեխային: Կնոջ և երեք երեխաներին փրկել են: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն ավելի ուշ դեռահասներից մեկը մահացել է կլինիկայում: Չորրորդ անչափահասին փրկելու համար ընթանում է փրկարարական գործողություն:
6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 800 մարդ: Թուրքիայի սեյսմոլոգիական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժին հաջորդել է 470 հետցնցում, որից 35-ի ուժգնությունը կազմել է 4 բալ: